Հայաստանն Իրանին է վերադարձրել վեց դատապարտյալների: Այս մասին IRNA գործակալությանը հայտնել են Երևանում Իրանի դեսպանատնից:
Իրանցի դատապարտյալներն ազատ են արձակվել դեսպանատան ջանքերի շնորհիվ՝ հայ ու իրանցի պաշտոնյաների միջև հանդիպումներից հետո: Բանտարկյալների արտահանձնումն իրականացվել է Թեհրանի ու Երևանի միջև համապատասխան համաձայնագրի հիման վրա:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ առաջիկայում այլ իրանցի բանտարկյալներ էլ կարտահանձնվեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ