Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը դեմ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ գրավի չափը չփոխվեն

Սեպտեմբեր 15,2021 15:46

Վերաքննիչ դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը չանդրադարձավ ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների պաշտպանների դիրքորոշմանը, ոչ թե իբրեւ լավություն, այլ ասաց, թե նրանց իրավաբանությունն  րեն ծանոթ չէ: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը չանդրադարձավ նաեւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն դիրքորոշմանը, որ ՍԴ որոշման հիման վրա քրեական հետապնդում դադարեցնելու կարգ նախատեսված չէ: Ավելին, Սեդա Սաֆարյանի բողոքի շատ դրվագներ դատախազի համար էլ անհասկանալի էին: Իսկ ինչ վերաբերվում է Սեդա Սաֆարյանի այն դիրքորոշմանը, որ դատախազները պետք է մեղադրանքը փոխեին, Գեւորգ Բաղդասարյանն ասաց՝ չի հասկանում, թե ի՞նչ ենթատեքստ կա այդ հայտարարության մեջ, քանի որ մինչ դատարանում հնչեցնելը՝ Սեդա Սաֆարյանն այն այլ տեղերում էլ է հնչեցրել եւ հավելեց, որ մեղադրանքի փոփոխության հնարավորություն չեն ունեցել, այլապես կանեին դա: Այդ հնարավորությունը չի եղել, քանզի դատարանում ապացույցների հետազոտման փուլ չի եղել, իսկ օրենքից դուրս կամ բացառություններով առաջնորդվել իրենք չեն պատրաստվում:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքին՝ վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված 2 միլիարդ դրամ գրավը կամ նվազեցնել դրա չափը: Պետրոս Պետրոսյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ գրավի չափը չփոխվեն։ Նրա հիմնավորմամբ, ավելի վաղ Վճռաբեկ դատարանը տվել էր բոլոր սպառիչ պատասխանները։ Պաշտպանության կողմի փաստարկները դատախազը համարում է չհիմնավորված։ Միեւնույն ժամանակ, նա համաձայնեց, որ գրավի սահմանված 2 մլրդ չափը գերազանցում է վնասի հատուցման սպասելի շեմը, բայց հարգելով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գրավի չափը պետք է մնա անփոփոխ։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 18-28-ը փաստաբան Կարեն Մեժլումյանը արձակուրդում է լինելու, իսկ դատավորներն իրենք մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջը վերապատրաստման դասընթացների են, նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930