Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են թուրքական բեռնատարները կանգնած Երեւանի Հանրապետության հրապարակում, եւ ինչպես են այդ մեքենաներից դատարկվում սարքավորումները, որոնք նախատեսված են Նիկոլ Փաշինյանի նշած սեպտեմբերի 21-ի «գունագեղ» տոնակատարության համար:
«Դուք տեսաք, որ թուրքական մեքենայի մոտ կանգնած մարդը տեսնելով, որ նկարում են, սկսեց զանգել ու ասել, որ իրենց խանգարում են… Այսինքն՝ ամեն ինչը պետական մակարդակի վրա է, բնականաբար պետությունը պատվեր է տալիս եւ տեղյակ է, թե պատվիրատուն որտեղից է բերում այդ ամենը»,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Արթուր Սահակյանը:
Նա այլ օրինակներ էլ բերեց. «Մոսկովյան փողոցի սկզբում սրճարանում նստած էինք, կաֆեում դիսկոտեկա էր, դիջեյը այլոց թվում դրեց նաեւ մաքուր թուրքերեն երգ, նայեցի, ասես ոչ մի պրոբլեմ չկար… Երեւի հորինել ենք, որ պրոբլեմ կա, հատկապես որ խելք չունենք»:
Կարդացեք նաև
Ռեժիսորն ափսոսանք հայտնեց. «Մենք խրատվել չունենք, սովորել չունենք սխալների վրա, ուրիշները ուրիշների սխալների վրա են սովորում, մենք մեր սխալների վրա չենք կարողանում սովորել… Ժամանակին մի լեզվաբան կար, անունը չեմ հիշում, պատկերավոր ասում էր` թուրքը թուր բառի հոգնակին է, եւ այդ թրերը խրված են ներկայիս Հայաստանի եւ Եդեմի այգու միջեւ, որտեղ եղել է Աստծո պարտեզը, եւ որտեղից առաջացել է մարդկությունը:
Եվ ինչ-որ մեղքի համար սեպ է խրվել մեր այն ժամանակվա հայրենիքի եւ ներկայիս Հայաստանի միջեւ… Թուրքն ունի իր ֆունկցիան, ինչքան էլ մենք չլինենք ագրեսիվ, թեեւ ագրեսիվ չենք, պատերազմ չենք ուզում, միեւնույն է` թուրքն իր ծրագիրն ունի, իսկ մենք վաղուց մոռացել ենք, թե որն է մեր ծրագիրը, նպատակը, պլյուս դրան, որ խառնվել ենք, պետություն չենք ունեցել, ու ինչ ասես` վրաներովս անցել է, իսկ թուրքերը չեն եկել իրենց պատառաքաղով դուռը ծեծել ու ասել` մի հատ ձեր աղը կտա՞ք, նրանք մտել են ուր հնարավոր է, ինչ հնարավոր է՝ կերել են, տարել են… Արդյունքում, արյունով խառնված մարդիկ կան, որովհետեւ հայկական արյուն, ինչպես երեւում է, մնացել է շատ քիչ, այն էլ կրիտիկական պահերին է արթնանում:
Ինձ համար Արցախյան առաջին պատերազմի նվաճումներից մեկն այն էր, որ Հայաստանը թուրքաթափվեց, որովհետեւ խեղդվում էր Երեւանը, ոնց որ հիմա Թբիլիսին… Իրականում զտված իսկական հայկական արյունը հենց արցախցիների մեջ է մնացել, որոնց դեմ սկսեցին թշնամաբար տրամադրել մարդկանց: Եվ եթե երկրում կա 100, 1000 հատ տականք, դա չի նշանակում, որ ժողովուրդը վատն է, այդ ժողովուրդը պարզապես դժբախտություն ունի այդ 1000 տականք ունենալու իր մեջ…Ինչու Երեւանում տականք չկա՞…լիքը, կամ Գյումրիում չկա՞…Բայց դա չի նշանակում, որ գյումրեցին վատն է: Ցավոք, մեր մեջ մտցրել են այն բանը, որ թույլ ենք տվել մեր փոխարեն մտածել ու գործել…
Հավատում ենք նման բաների, վերցնում դրոշ ենք սարքում, ու արդյունքը լինում է այն, որ գուցե մի տարի հետո անտանելի է լինելու, եթե այսպես շարունակվի…Մենք տարբեր տեխնոլոգիաներ հնարող ինստիտուտների դեմ ենք կռվում, կռվում ենք քարերով, ինչպես «Բայրաքթարի» դեմ ավտոմատով էինք կռվում…Եվ փոխանակ այդ տեխնոլոգիաների դեմ կռվել ցանկացողը փորձի տեխնոլոգիա բանեցնել, 15-րդ դարի միջոցներով է պայքարում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ