Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գունագեղ տոնակատարության դեմ ցույց անող բերման ենթարկված քաղաքացուն ոստիկանությունից ազատ արձակեցին

Սեպտեմբեր 15,2021 15:19

Այսօր կառավարության շենքի դիմաց մի քաղաքացի միայնակ բողոքի ցույց էր անում․ նա պահանջում էր չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսվող միջոցառումը, որն ինչպես վարչապետն էր ասել՝ լինելու է մասշտաբային եւ գունագեղ։

Կարմիր բերետավորները ցույց անող քաղաքացուն «Պահանջում ենք չեղարկել համերգը։ Հարգեք սուգը» գրառմամբ պաստառով կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ այս պահին քաղաքացին ոստիկանությունում է, բայց նրան րոպեներ անց ազատ կարձակեն։ Ոստիկանությունից նաեւ տեղեկացրեցին, որ ցույց անող քաղաքացին չի հանդիսանում զոհված զինծառայողի հարազատ։

44-օրյա պատերազմի զոհերի հարյուրավոր հարազատներ հայտարարություն էին տարածել, որով կառավարությանը կոչ էին հանում հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք այդ միջոցառումը համարել էին սրբապղծություն, նողկալի արարք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930