Ucom ընկերությունն երկարաձգել է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորության ժամկետները։ Ս․թ․ հունիսին մեկնարկած Ucom ձայնային ծառայության Level Up 4700 կանխավճարային և Level Up 5500 հետվճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:
«Level Up սակագնային պլանների շարքում մենք ի սկզբանե հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլանների բաժանորդներին օգտվելու իրական անսահմանափակ ինտերնետից, այլև հատուկ առաջարկի շրջանակում ստեղծել ենք այդ հնարավորությունը նաև Level Up 4700 և Level Up 5500 սակագնային պլանների բաժանորդների համար։ Ուրախությամբ հայտնում եմ, որ անսահմանափակը շարունակվում է, և վերջիններս կարող են մոտակա 4 ամիսների ընթացքում չմտածել ինտերնետի ծավալի սպառման մասին, հատկապես ուսումնական տարվա սկզբին, երբ հարկ է լինում օգտվել բազմաթիվ ուսումնական նյութերից և հավելվածներից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ նույնիսկ ամենամատչելի՝ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու այսօր մեծ պահանջարկ ունեցող կրթական այնպիսի հավելվածներից և հարթակներից, որոնք են Coursera-ն, Duolingo-ն, Zoom-ը, Google Classroom-ը, Microsoft Teams -ը և այլն: