Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը հայտնվել է փակուղում եւ փորձում է մեղադրանքի փոփոխման ռեժիմ նվաճել՝ ՍԴ-ի միջոցով. Էրիկ Ալեքսանյան

Սեպտեմբեր 15,2021 12:46

«Ես գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական որոշում»,- այսօր վերաքննիչ դատարանում հայտարարեց պաշտպանական կողմի ներկայացուցիչ, Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Խոսքը 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու պատճառով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով քրեական հետապնդումը դադարեցնելու առաջին ատյանի դատարանի որոշմանն է վերաբերում:

Հիշեցնենք, վերաքննիչ դատարանում, նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:

Էրիկ Ալեքսանյանի բնութագրմամբ, առաջին ատյանի որոշումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը եւ Քրեական դատավարության օրենսգրքին, քանի որ տվյալ պարագայում գործում է քրեական հետապնդումը դադարեցնելու իմպերատիվ պահանջ: Ըստ պաշտպանի, սույն քրեական գործը բացառություն չի կարող հանդիսանալ, նման նախադեպերը բազմաթիվ են եւ դատարանը գործել է օրենքին համապատասխան:

Էրիկ Ալեքսանյանը չի կիսում դատախազների ներկայացրած այն հանգամանքը, որ տվյալ պարագայում առկա է Քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ նորմերի մրցակցություն, քանի որ դա կիրառելի է միայն այն դեպքում, երբ հանցակազմերը ունեն նմանություն: Տվյալ դեպքում, դա առկա չէ եւ հակասում է դատախազների՝ նախկինում դատարանում բարձրաձայնված դիրքորոշումներին:
Ըստ պաշտպանի, դատախազությունը հայտնվել է փակուղում եւ փորձ է կատարում մեղադրանքի փոփոխման ռեժիմ նվաճել՝ ՍԴ-ի միջոցով՝ առաջին ատյանի դատարանին էլ փորձում են իրավական գործիք օգտագործել:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ իրենց բողոքի որոշ դրույթներ անգամ մեղադրողները չեն հասկանում: Դատախազները առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ իրավաչափ են համարել, քանի որ տվյալ նիստին Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն մասնակցել: Պաշտպանը մեջբերեց Քրեական դատավարական օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են դեպքերը, թե որեւէ հոդվածի հակասահմանադրականության պարագայում ինչպես պետք է վարվի դատարանը, ինչը եւ արվել է տվյալ պարագայում: Նա նաեւ այլ օրինակներ վկայակոչեց եւ նկատեց, որ նաեւ այդ մասով դատախազների բողոքը հիմնավոր չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930