Իրավամբ, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չկան, խոսք լինել չի կարող սահմանազատման մասին, քանի դեռ սահմանազատում չկա, ցանկացած տարածքի առաջխաղացում անթույլատրելի է, հանցագործություն է։
Պետությունն այստեղ ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացու, նաև քաղաքացու գույքի անվտանգությունը, ինչպես նաև ապահովելու հասարակական կարգը, ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Ի՞նչ է անհրաժեշտ անել պետական լիազոր մարմիններին. հարուցել քրեական գործ Հայաստանի մայրուղիներում, բնակավայրերում հանցագործություն իրականացնող բոլոր անձանց նկատմամբ, որոնք ոստիկանների, մաքսավորների անվան տակ հանցագործություններ են կատարում, անկախ ազգությունից անհապաղ իրականացնել օպերատիվ միջոցառումներ, ձերբակալել, մեղադրանք առաջադրել, ենթարկել պատասխանատվության։
Պետական մարմինների կողմից իրենց վրա դրված պարտավորությունները չկատարելու դեպքում հետագա ողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե հանցագործների, այլ իրավասու պաշտոնյաների վրա, որոնք իրենց հանցագործ անգործությամբ կլեգալացնեն այս հանցագործների պիղծ գործողությունները։
Կարդացեք նաև
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ