Հարցազրույց «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
– Պարոն Ղալումյան, կառավարությունը սեպտեմբերի 21-ի համար բավականին մեծ գումար է հատկացրել, ինչպես Փաշինյանն ասաց՝ «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու համար, որին ի պատասխան՝ հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Ձեզ ասում են՝ երկրում հազարումի խնդիր կա, սեւազգեստ մայրերից շատերն իրենց որդիների մասունքները չեն գտել, վիրավորների առողջական հարց կա, իսկ դուք գունագեղ տոնախմբության վրա եք գումար ծախսում։
– Այո, տոնական միջոցառում` նվիրված անկախությանը, լինելու է, բայց ո՛չ գունագեղ հրավառություն, ո՛չ միջոցառում չի լինելու։ Եթե չեմ սխալվում, սիմֆոնիկ համերգ է նախատեսվում։
– Տոնական միջոցառում՝ ի հիշատակ զոհերի՞։
Կարդացեք նաև
– Ի հիշատակ զոհերի չի լինելու, մի խեղաթյուրեք, դա լինելու է անկախության 30-ամյակին նվիրված։
– Դուք չե՞ք նայել կառավարության նիստը, չե՞ք լսել Փաշինյանին, որն ասում է, որ գունագեղ տոնակատարությունը նվիրված կլինի նախեւառաջ մեր նահատակների հիշատակին։
– Չեմ լսել։
– Հետպատերազմյան սգակիր Հայաստանում հազարավոր խնդիրներ կան, ի՞նչ է տալու այդ գունագեղ տոնախմբությունը մեզ, այն ընտանիքներին, որոնք զավակներ, հարազատներ են կորցրել պատերազմում։
– Երկիրը գունագեղ տոնակատարություն չի անելու, որքանով ես գիտեմ, սպասեք ու 21-ից հետո կորակեք՝ գունագե՞ղ էր, թե՞ գունագեղ չէր։
– Գուցե փոշմանե՞լ է կառավարությունը՝ տեսնելով սեւազգեստ մայրերի ֆլեշմոբը՝ չեղարկել այդ միջոցառումը։
– Չեմ տեսել նման բողոք, իհարկե, ծնողներն իրավունք ունեն, բայց ես գտնում եմ, որ անկախության 30-ամյակը նշելը կարեւոր է, եւ մեր զոհերը հենց այդ անկախության ու վաղվա օրվա համար են գնացել զոհվել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում