Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն) եւ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս) այս տարվա հուլիսին ավարտին են հասցրել իրենց հեղինակած «Սպիտակ Թուղթ» աշխատությունը՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» խորագրով:
Հեղինակների անունից տարածած հաղորդագրության մեջ Կարինե Հարությունյանը նշում է. «Այս փաստաթուղթը պատրաստելու համար ուսումնասիրել ենք մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Մեր սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացրել ենք Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Կարեւոր է նշել, որ փաստաթուղթն առաջարկում է Կատարողական ամփոփագիր (էջեր 3-10) եւ Բովանդակության ինտերակտիվ ցանկ. վերջինս ընթերցողին հնարավորություն է տալիս արագ հասնելու որեւէ նյութի՝ միայն համապատասխան տողի վրա սեղմելով:
Փաստաթղթի նպատակն է՝ (ա) խրախուսել հանրային քննարկումը բոլորիս համար կարեւոր հարցերի շուրջ, այստեղ ներկայացված կարծիքների լայն սպեկտրի հիման վրա, (բ) առաջարկել քաղաքականություն ձեւակերպելու մեթոդաբանություն եւ (գ) ներկայացնել մեր անկախ հետազոտության արդյունքը՝ քաղաքականություն մշակողներին ու այն իրականացնողներին»:
Կարդացեք նաև
Փաստաթուղթն ամբողջությամբ Սպիտակ Թուղթ. final