Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. Գունագեղ շոուն ուղերձ է մեր հարեւան երկու երկրներին, իբրեւ այս ժողովուրդը հանձնվել է, հաշտվել իրողության հետ

Սեպտեմբեր 15,2021 08:18

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն երեկ «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով անկախության 30-րդ տարեդարձի առնչությամբ «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ասաց. «Այն, ինչ նա կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում են գունագեղ տոնակատարության, որը առաջին հերթին նվիրված է լինելու մեր հերոս տղերքին, դա արդեն իսկ անարգանքի փորձ էր մեր հերոս տղերքին, նրանց ընտանիքի անդամներին: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունը մտածված որոշեց սեպտեմբերի 21-ին գունագեղ շոու սարքել, որ առաջին հերթին մեր հարեւան երկու երկրներին, երկրորդ հերթին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին շատ հստակ մեսիջ հղել, որ էս ժողովուրդը հանձնվել է, հաշտվել է այս իրավիճակի հետ, իրենք պատրաստ են ամբողջ Արցախը հանձնել, պատրաստ են Հայաստանը վասալական կախման մեջ դնել Թուրքիայից կամ Ադրբեջանից: Այնպես որ, ջանքեր չգործադրեք հանկարծ՝ փորձելով ինչ-ինչ գործընթացներ սկսել:

Երբ այս վարչախմբի ղեկավարը իրար ետեւից մի քանի անգամ հայտարարեց, որ պատրաստվում են խաղաղության ինչ որ մեծ համաձայնագիր կնքել եւ այլն՝ այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեցին՝ տարբեր ձեւերով հայտարարելով, որ Արցախի խնդիրը դեռ չի լուծվել եւ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն, նրանք ասել են այն, ինչ տրամաբանորեն պիտի ասեր Հայաստանի իշխանությունը: Այսինքն, այդ խնդիրն իրենց վրա վերցրեցին օտար երկրները:

Տեսեք, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը մի քանի անգամ շեշտում է, թե Ադրբեջանի վերահսկողությանը տրված Սյունիքի տարածքները մերը չեն:, Դեռ չի եղել սահմանազատում, չի եղել սահմանագծում, դեռ բանակցություններ չեն ընթացել, բայց իշխանությունները անդադար շեշտում են, որ դրանք թշնամու տարածք են:

Հիշո՞ւմ եք 2019 թվականի այն հայտնի սադրիչ հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչին ի պատասխան Ալիեւն ու Էրդողանը հայտարարեցին՝ Հայաստանն այլեւս չի բանակցում եւ մենք պատրաստվում ենք պատերազմի; Հիմա Ադրբեջանում սա վերցնելու են, պլակատ սարքեն ու ասեն՝ տեսեք, ձեր կառավարության ղեկավարն ասում է սա Ադրբեջան է: Էլ ի՞նչ բանակցենք, ինչի՞ շուրջ բանակցենք: Դա մեր տարածքն է: Վաղը-մյուս օրն էլ դեպի Կապան ճանապարհի մասին կասեն՝ լավ, մի քիչ թույլ տվեցինք անցնել մեր տարածքով, էլ մի անցեք, արգելում ենք:

Վերադառնալով սեպտեմբերի 21-ին: Չի կարելի գունագեղ շոու անցկացնել, չի կարելի տոնակատարություն անել այն դեպքում, երբ պատերազմի ավարտից մի տարի էլ չի անցել, երբ հարյուրավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաներին են որոնում, երբ գերիներին անդադար տանջում են: Արման Թաթոյանի զեկույցը բոլորը լսեցին: Չգիտեմ, էլի՞ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ Արման Թաթոյանը խաբում է, այնտեղ տղաներին ամեն օր խորոված, քյաբաբ, առավոտները՝ սպաս են տալիս: Գուցե գտնվեն: Բայց մեր խնդիրը վարչախումբն է իր պարագլխով: Ունենք ավելի մեծ խնդիր՝ հանրության գրագիտության աստիճանը, որին կարողանում են այնպիսի ստերով մանիպուլյացիայի ենթարկել, որ անգամ գալիս է պահ, երբ հարցնում ես, լավ, էլ ի՞նչ ասենք, որ հասկանան, թե ինչ իրավիճակ է:

Հիմա հիշեցնում եմ, անցած տարվա նոյեմբերը: Հիշո՞ւմ եք՝ ինչ մղումով, մոլուցքով, երբ մեր զորքերը, դիրքերը շատ-շատ առաջ էին Սյունիքից, նահանջի հրամաններով թշնամուն բերեցին, կանգնեցրին Կապանի, Գորիսի գլխին եւ Հայաստանը Իրանին կապող կարեւոր մայրուղին բառիս բուն իմաստով հանձնեցին թշնամուն: Կարո՞ղ էին չհանձնել: Իհարկե, կարող էին: Ադրբեջանի բանակը, ինչպես խոստովանեց Ալիեւը՝ ասելով, որ իրենք այլեւս ի վիճակի չէին Արցախի լեռնային շրջաններ, մասնավորապես, Լաչին եւ Քարվաճառ, հասնել: Եվ այդ վիճակում թշնամուն նվիրվեցին նաեւ Կապանի դիրքերը, Գորիսի դիրքերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930