Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: