Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգահովիտում ստորագրահավաք է. Բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը

Սեպտեմբեր 14,2021 20:00

Այս տարվա սեպտեմբերի 8-ի նիստում ԱԺ-ն հավանության արժանացրեց 441 համայնքի միավորում նախատեսող նախագիծը: Համաձայն նախագծի, առաջիկայում նախատեսվում է Լոռու մարզի 15 գյուղերը եւս միավորել՝ դարձնելով մեկ փունջ: Այդ համայնքների թվում է նաեւ Մարգահովիտը։ Իսկ համայնքային կենտրոն դառնալու է Փամբակ համայնքը, որը Մարգահովիտից հեռու է 30 կմ:

Մինչդեռ, Մարգահովիտ համայնքի բնակիչները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին. «Ինչ ուզում են, էդ էլ անում են: Ո՞վ ա հիմա տեր ու տիրականը: Էնա մնումա գլուխ առնենք, կորչենք ստեղից ու պրծնենք: Էլ անելու բան չկա»:

3600-ից ավելի բնակիչ ունեցող Մարգահովիտը կմիանա 380 բնակիչ ունեցող Փամբակին: Կառավարության նախագծով ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը չեն խոշորացվելու։ Իսկ Մարգահովիտը միակ գյուղն է, որ գտնվում է 2 մոլոկանաբնակ գյուղերի միջեւ: Բացի այդ, համաձայն խոշորացման չափորոշիչների՝ տվյալ համայնքը պետք է խոշորացվող համայնքի հետ ունենա վարչական սահման, սակայն Մարգահովիտը Փամբակի հետ վարչական սահման չունի:

Իսկ համայնքում հանրային լսումեր այս գործընթացի հետ կապված չեն եղել. «Մարգահովիտում նույնիսկ նշանակված էր ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 13-ին, թե 14-ին: Հետո այդ գրությունը չեղարկվեց եւ այդ գրության հիմքով հետաքրքրվեցինք եւ իմացանք, որ ընդգրկված է Փամբակ փնջում: Նախագիծը դրված է եղել օգոստոսի 13,14-ից, բայց մեզ հատուկ գրությամբ տեղեկացրել են օգոստոսի վերջին: Հանրային լսումներ չեն արել եւ բնակիչների մասնակցային կառավարման իրավունքն է խախտվել: Բացի այդ, խախտվել է նաեւ խոշորացման հայեցակարգը,- լրագրողների հետ զրույցում ասաց համայնքապետարանի ներկայացուցիչ Էմիլիա Մարտիրոսյանը:

Այժմ համայնքապետարանում ստորագրահավաք է անցկացվում՝ բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնում սպասվող խոշորացմանը: Արդեն 600 մարգահովիտցի իր բողոքի ձայնն է բարձրացրել. «Մենք հիմա համայնքում ձայներ ենք հավաքում, որ դեմք ենք: Մենք մեծ համայնք ենք, թող մեզ միացնեն: Ստեղից էնտեղ ո՞ւր գնանք, ո՞ւր գանք, թող մեզ միանան»,- ասում են բնակիչները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930