Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։
Հասանովին ուղեկցել է նրա տեղակալը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ:
Զաքիր Հասանովը կմասնակցի նաև Քոնիայում «TURAZ ŞAHİNİ-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիա էր այցելել նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:
Աղբյուր` Ermenihaber.am