Այսօր 37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց պարգեւավճարների ֆոնդը սահմանելու որոշումը: Հարցը քննարկվեց Երեւանի ավագանու նիստում, որտեղ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ պարգեւավճարների ֆոնդը սահմանել են 100 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս:
Նախագծով առաջարկվում էր «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածը ավելացնել 832,074.8 հազար դրամով, ինչպես նաեւ պահուստային ֆոնդի վարչական մասը համալրել 28,880.4 հազար դրամով՝ «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860,955.2 հազար դրամով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ