Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հնարավորության դեպքում կամ ուժի պետք է դիմի, կամ Ադրբեջանի համար ստեղծի դիվանագիտական դժոխք․ իրանագետ. «Ա1+»

Սեպտեմբեր 14,2021 19:07

Ինչ է տեղի ունենում Գորս-Կապան ճանապարհահատվածում։  Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝  փորձ է արվում Հայաստանի վրա ավելացնել ճնշումը, որպեսզի Բաքուն և Անկարան հասնեն իրենց երազած Զանգեզուրի միջանցքի տրամադրմանը, իսկ բեռնատարների հարցը Ադրբեջանում սկսեցին օգտագործել, երբ Իրանի դեսպանը այցելեց Գեղարքունիքի մարզի սահմանային գոտի։

Ըստ նրա՝  Հայաստանը, եթե ունի հնարավորության,  ուժի պետք է դիմի, կամ դիմի դիվանագիտական կոշտ միջոցների։

Իրանագետը համոզված է՝ Սյունիքի մարզի անվտանգությամբ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը և Եվրամիությունը և այժմ ստեղծվել է հիանալի հնարավորություն, որպեսզի մենք, այդ երկրների օգնությամբ, Ադրբեջանի համար ստեղծենք դիվանագիտական դժոխք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930