Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Գունագեղ տոնակատարությունը ցինիզմ է, որը ունի պրագմատիկ նպատա՞կ

Սեպտեմբեր 14,2021 18:55

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն կազմակերպելու մասին հայտարարությունը ցինիզմ է համարում: «Դա ցինիզմ է, բայց՝ ցինիզմ, որն ունի շատ պրագմատիկ նպատակ: Բոլոր առումներով, նաեւ՝ բարոյահոգեբանական, սրանք պետք է լեգիտիմացնեն Արցախի կորուստն ու պարտությունը, մեր հայրենիքի, տարածքների նվիրաբերումը: Նրանք պետք է տպավորություն ստեղծեն, թե երկրում իբրեւ բնականոն հունով կյանքը ընթանում է, այլեւս չկա խնդիր, ինչ եղել՝ անցել է: Եվ նախապատրաստել երկիրը, հանրությանը՝ թուրքերի հետ ինտեգրվելու գաղափարին, ինչը իրենց ուղեղների մեջ ներմուծված է եղել տասնյակ տարիներ շարունակ…

Այլ հարց է, որ մազից կախված այս իշխանության հեռանկարները ոչ միայն մշուշոտ են, այլեւ նրանց համար ապագա չկա: Ցանկացած ֆորս մաժոր կարող է սրանց վերջը դնել: Եվ այդ ֆորս մաժորը մոտենում է: Իրենք վախեցած են: Իրենք շատ լավ հասկանում են, որ գալու է մի պահ, երբ իրենցից յուրաքանչյուրը փորձելու է ինչ-որ կամուրջներ նետել դեպի պետականակենտրոն ուժեր: Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց պարագլուխը, որի համար այդ խառնամբոխը ոչ մի արժեք չունի,  վերջին պահին թքելու է իրենց վրա: Եվ ես կարծում եմ, որ համապատասխան զարգացումների պարագայում այդ իշխող խմբակցությունը շատ հեշտ պառակտվելու է, որովհետեւ միավորող հոգեհարազատ գաղափարական որեւէ հենք չկա»,- ասաց ռազմական փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930