Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացահայտվել են 19-ամյա երիտասարդի կողմից կատարված մի շարք գողության դեպքեր

Սեպտեմբեր 14,2021 19:30

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  19-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, որտեղ ապօրինի մուտք գործելով անասնագոմ հափշտակել է ոչխարներ և գառներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2020 թվականի  ապրիլի 7-ին՝ «Լիստ Էյ Էմ» սոցիալական կայքում տեսնելով ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն՝ երիտասարդը հանդիպել է ավտոմեքենայի տիրոջը և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նշված ավտոմեքենան մաս-մաս վճարելու տարբերակով գնելու առաջարկ արել նրան, որից հետո չվճարելով գումարը՝ շահագործել ու տնօրինել է ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. հունիսի 21-ի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքի քոթեջներից մեկի պատշգամբի դուռը, ապօրինի մուտք  գործել ներս և հափշտակել հեռուստացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրված), 178-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրված): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930