Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա ավտոբուսում վճարել քարտով, սմարթֆոններով

Սեպտեմբեր 14,2021 18:07

Երեւանում առաջիկայում կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել բանկային քարտով, սմարթֆոններով եւ այլ միջոցներով: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու նիստում:

Նրա խոսքով. բոլոր զարգացած քաղաքներում ուղեւորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100-դրամանոց մետաղադրամ. «Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու: Այն ամենից, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են: Իսկ նոր, փոքր ավտոբուսներում միայն 100-դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը եւս անցումային փուլի առանձնահատկություններից է»։

Հայկ Մարությանը, պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին, նշեց, որ Երեւանի համար նախատեսված 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչեւ Երեւան հասնելու համար, հավանաբար, կպահանջվի շուրջ 10 օր»:

Ըստ Հայկ Մարությանի, վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930