«Երբ ՀՀ օրհներգը հնչելուց հետո պատգամավորը հարցնում է իմ հանգստի մասին, դա կարող է հետաքրքրել խոհանոցում եւ «ֆեյսբուքում» նստած ձեր ու մեր մարդկանց, բայց քաղաքական առումով նման բաները զրո են»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որովհետեւ բոլորը գիտեն, թե ով է մեր երկրում եւ այս դահլիճում կոռումպացված, ով որտեղից է սնվում եւ այլն։ Դրան հաջորդել է տասնմեկ բարձր հանդիպում Վիեննայում, որոնք ունեցել են քաղաքական մեծ արժեք ու կարեւորություն, եւ դրա մասին ընդդիմությունը չի խոսում»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ