«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք քաղաքապետի հրաժարական տալու մասին լուրերը:
Ի պատասխան Մարությանն ասաց, որ քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից ի վեր այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին. «Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ