44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն թեմային, որ իր ֆեյսբուքյան գրառման առիթով նյութեր են նախապատրաստվում, ասաց, որ դրանում միանշանակ քաղաքական հետապնդում է տեսնում:
«Ինձ մի քանի անգամ զանգահարել են, ասել են, որ նյութեր են նախապատրաստվում, ասել են, թե որ գրառման մասին է խոսքը: Կոնկրետ այն գրառումը, որ ես արել եմ, դրա համար բոլոր հիմքերն ունեմ: Այսօրվա դրությամբ ես ունեմ առողջական խնդիր: Իրենք ինձ բուժելու փոխարեն փորձում են լռեցնել:
Կա քաղաքական հետապնդում ինձ լռեցնելու համար` իրենց այդ գործողություններով: Ի՞նչ է նշանակում ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն հրավիրել: Իրենք եկան իշխանության` ժողովրդավարության, ազատ խոսքի եւ այդ ամենի քողի տակ, բայց այսօր ամենաբռնատիրական պետությանը գերազանցում են իրենց գործողություններով: Ամեն դեպքում, իրենք չեն կարողանալու ինձ վախեցնել, իրենց խղճի վրա է 7000-ից ավելի տղերքի արյունը, եւ իրենք պետք է վաղ թե ուշ դրա համար պատասխան տան»,-ասաց Մանուել Մանուկյանը:
Նա նաեւ հավելեց, որ իր նախկին` «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության գործերն են ակտիվացրել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից