Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում հաստատվեց Արցախի պողոտա 4-րդ նրբանցքում գտնվող 3 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը: Ըստ նախագծի՝ այդ շենքերը 4-րդ կարգի վթարային են եւ քանդման ենթակա:
Փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ վերաբնակեցումը կկատարվի Երեւանի տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երեւանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ կուտակված միջոցների մնացորդից՝ 500 միլիոն ՀՀ դրամի չափով գումարի հաշվին:
Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցման ծրագրում նախնական հաշվառված է 64 ընտանիք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»