Իրանում ծնված ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիներին հայաստանյան մի շարք բանկեր չեն տրամադրում բանկային քարտեր՝ խախտելով նրանց իրավունքները։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը (լուսանկարում)։
«Սակայն այդ նույն բանկերն այն անձանցից ընդունում են ավանդներ ցածր տոկոսներով, հետո այդ գումարներն ավելի բարձր տոկոսներով տրամադրում այլ անձանց՝ որպես վարկ։ Գործ ունենք ըստ ծննդավայրի քաղաքացու հանդեպ խտրական վերաբերմունքի հետ»,-նշեց Թադեւոս Ավետիսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ