Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիլոյան. Խոշորացման արդյունքում որևէ համայնք չի կարող անտեսված մնալ

Սեպտեմբեր 14,2021 17:06

Մինչև տարվա վերջ Հայաստանում կունենանք 78 համայնքներ, որոնցից 71-ը միավորված են, 6-ը փոքրամասնություններով ապրող համայնքներ են և Երևան քաղաքը: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

«Փոքր տեղական իշխանությունները միավորվում են, դառնում են ավելի խոշոր, ավելի գործունյա, ավելի գրագետ, ավելի մասնագիտացված, ավելի ռեսուրսներով հարուստ համայնքներ: Այսինքն՝ համայնքները միավորվում են, որպեսզի ավելի արդյունավետ կառավարում տեղի ունենա, և այդ արդյունավետ կառավարման արդյունքում մեր բնակիչները, թե՛ գյուղական բնակավայրերում ապրող, թե՛ քաղաքային բնակավայրում ապրող ավելի շատ ծառայություններ ստանան»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքացիների մտահոգություններին, թե խոշորացման դեպքում հնարավոր է իրենց համայնքից ավագանու անդամ չունենան, Աշոտ Գիլոյանը բերեց Դիլիջանի օրինակը: Դիլիջանի ավագանու 15 անդամներից 10-ը Դիլիջանից էին, 3-ը Թեղուտ գյուղից էին, 1-ը՝ Հաղարծինից, 1-ն էլ Գոշից: Իսկ Հովք, Խաչարձան և Աղավնավանք համայնքներից ավագանու անդամ ներկայացված չէին. «Ինքը ի՞նչ կապ ունի Դիլիջանի՞ց է, թե՞ Հաղարծինից է: Այդ միավորված ավագանին արդեն որոշում է կայացնում ամբողջ համայնքի տարածքի համար, ամբողջ համայնքի բնակչության համար, փոքր գյուղերի համար առավել ևս: Անմիջապես միավորումից հետո Հովքում, Խաչարձանում և Աղավնավանքում վարկային ծրագրերով գազիֆիկացում էին արել, բայց կիսատ էր մնացել, որովհետև Հովքը, Խաչարձանը և Աղավնավանքը իրենց բյուջեից պետք է ներդնեին, չէին արել, ինչի արդյունքում գազիֆիկացումը կիսատ էր մնացել: Անմիջապես միավորումից հետո արդեն Դիլիջան համայնքի միավորված բյուջեից այդ պարտքերը անմիջապես փակվեցին, գազիֆիկացումը իրականացավ, և նույն բնակավայրերում բազմաթիվ ենթակառուցվածքներ ամենօրյա ռեժիմով աշխատանքները կան, շարունակվում են»:

Բացի այդ՝ Աշոտ Գիլոյանը հավելեց, որ համայնքի վարչական ղեկավարին հնարավորություն է տրված մասնակցել ավագանու նիստերին: Սակայն, նա չի կարող քվեարկել, բայց կարող է խնդիրները բարձրացնել. «Այսինքն՝ որևէ բնակավայր անտեսված չի կարող մնալ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930