Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ ու Երեւանի ավագանին դեմ չեն, որ տեղադրվի ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հուշակոթողը

Սեպտեմբեր 14,2021 16:50

Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի եւ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող տարածքում կտեղադրվի ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող: Այսօր այդ որոշմանը քաղաքապետարանում տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Երեւանի ավագանին:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երեւան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:

Նախագծում նշված է, որ Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական եւ բարոյահոգեբանական կարեւոր նշանակություն. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2015թ. հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հրապարակվեց «Համահայկական հռչակագիրը», որով ի լուր ամբողջ աշխարհի ազդարարվում էր հայ ժողովրդի միասնական պայքարի մեկնարկը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլեւ այդ հանցագործության հետեւանքների հաղթահարման համար»:

Հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն եւ Երեւանի ավագանու բոլոր խմբակցությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930