Ազգային ժողովում այսօր ավարտվեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների պաշտոններում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուների հարցի քննարկումը։ Պատգամավորների գաղտնի, փակ քվեարկության արդյունքում ձայները, ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ, բաշխվել են հետեւյալ կերպ․
Հրաչ Այվազյան-կողմ՝ 1
Հովսեփ Բեդեւյան-կողմ՝ 80
Լիանա Հակոբյան-կողմ՝ 6։
Կարդացեք նաև
Այսպիսով, երեք թեկնածուներից վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ