Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. դատարանում կուսումնասիրեն ապացույցները

Սեպտեմբեր 14,2021 16:22

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյան) սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցի գործով նախնական դատական նիստը:

Նիստին ներկա էին Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներ Հայկ Ալումյանը և Գևորգ Գյոզալյանը:

Հայկ Ալումյան

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ դատարանը որոշեց ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման բեռը բաշխեց ու ժամանակ տվեց կողմերին, որպեսզի ներկայացնեն իրենց ապացույցները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14.30-ին:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն երրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում պահանջում վճարել 4 միլիոն դրամ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930