Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբին տալ պատժամիջոց կիրառելու եւ հաշտարար դատավորի մանդատ. ՀԴԿ

Սեպտեմբեր 14,2021 16:14

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մանդատի վերաիմաստավորման եւ լիազորությունների ընդլայնման ճանապարհով վերակենդանացնել Արցախի հարցի շուրջ բանակցությունները: Դիմումում ամրագրվում է նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ մանդատն ունի Մինսկի խումբը:

Սա ՀԴԿ-ում անհրաժեշտ են համարում՝ Հայաստանում ստեղծված ներքին եւ արտաքին ճգնաժամը հաղթահարելու համար:

«Արցախի հարցի հանգուցալուծումը, ցանկացած պարագայում, անշեղորեն կապված է ՀՀ-ի ինքնիշխանության եւ անվտանգության համակարգի հետ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ հավելելով՝ քանի այս հարցը կարգավորված չէ, շատ արագ հոդս կցնդեն այն առասպելները, թե մենք տարածաշրջանային խաղաղություն ենք ուզում ստեղծել: Բանախոսի պնդմամբ, պետք է հօդս ցնդի նաեւ այն միֆը, թե Հայաստանը չունի դաշնակիցներ Արցախի հարցի՝ հօգուտ հայկական շահերի լուծման եւ ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդման գործում:

ՀԴԿ-ում գտնում են, որ 30 տարի կողմերին հաշտեցնելու մանդատը, որը արդյունք չտվեց, Մինսկի խմբում պետք է փոխարինել՝ համանախագահներին պատժամիջոց կիրառելու եւ հաշտարար դատավորի մանդատ տալով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930