Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմկուսը «քաղաքական թեսթավորում» կանցկացնի. Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 14,2021 15:33

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը վաղը խորհրդարանական խմբակցություններին կներկայացնի նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ձեւավորման օրինականությունն ու լեգիտիմությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանեց՝ խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն իրավական հիմք պետք է տա այլ պետություններին՝ ԼՂՀ-ի կամ Արցախի հանրապետության ինքնիշխան գոյության համար: Նախագծով արձանագրվում է, որ ԱՀ-ն ձեւավորվել է Ադրբեջանի կազմից դուրս եւ դուրս է եկել Ադրբեջանի ԽՍՀ կազմից խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ օրենքների համաձայն: Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել Արցախից հետո:

«Դա լինելու է քաղաքական թեսթ այն ուժերի համար, որոնք որ խորհրդարանում են եւ խոսում են Հայաստանի պետականության պահպանման ու ամրապնդման մասին»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ մանավանդ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը եռակողմ զորավարժություններ են իրականացնում, որոնց նպատակն է՝ Հայաստանը կլանել, կարեւոր է Հայաստանի դիրքորոշումը եւ քայլերը:

Արամ Սարգսյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները 30 տարի գնացել են քաղաքական ճանապարհով՝ անտեսելով Արցախի հարցի կարգավորման իրավական տարբերակները, ինչը հանգեցրել է քաղաքական փակուղու եւ պատերազմի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, 2018 թվականի ՀԴԿ-ն իր փաթեթը ներկայացրել էր կառավարություն, ապա 2019-ին կրկին կրկնել էր առաջարկը, որն անարձագանք էր մնացել: Aravot.am-ի հարցին՝ դատելով նախկին փորձից եւ ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունից, ո՞րն է վստահությունը, որ այժմ առաջարկը ուշադրության կարժանանա, Արամ Սարգսյանն ասաց, որ նախկինի մասով կարող է ասել՝ արձանագրել են, որ կար ծրագիր, որով իշխանությունը շարժվում էր եւ չցանկացավ ՀՀ շահերով առաջնորդվել: Ինչ վերաբերվում է ներկայիս իրավիճակին, Արամ Սարգսյանն ասում է, որ «նույն փակ դուռը նորից են ծեծում», որպեսզի հանրության համար պարզ դառնա իշխանության որակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930