Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. 31 ընտրողի տվել է ընդհանուր շուրջ 180.000 դրամ արժողությամբ կաշառք՝ սննդամթերքի տեսքով. ՀՔԾ

Սեպտեմբեր 14,2021 14:52

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10.000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ:

Ա. Ապրոյանը և Ս. Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որպիսի պայմաններում վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներով զրկվել են սննդամթերքի փաթեթները ցուցակներում ընդգրկված մնացած ընտրողներին որպես կաշառք տալու հնարավորությունից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ա. Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ  ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930