«2018թ․-ին ինչ ասել եմ՝ ուժի մեջ է»,-վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի դիտարկմանն այն մասին, որ 2018թ․-ին ինքն ասել է, թե հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե ամեն ինչ քրեական գործի նյութերում կա։
Գագիկ Ջհանգիրյանը շարունակեց․ «Ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Այն ժամանակ կարողացել ենք անել անհնարինը։ Այո, իմ գզրոցներում որեւէ այլ բան չկա այդ քրեական գործի մասին»։
Ագնեսա Խամոյանը հետաքրրքվեց՝ եթե այդ գործը բացահայտված է, ինչո՞ւ է այն այս դահլիճում քաղաքական շահարկումների առիթ դառնում։
Ջհանգիրյանը նշեց․ «Իմ ասածն այլ կերպ եք մեկնաբանում։ Ես չեմ ասել, թե պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են։ Ես ասել եմ՝ ինչ կա-չկա, այդ քրեական գործի մեջ է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ