Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը մաքսիմալ շատ մարդ է ուզում իրեն հանցակից սարքել». Դավիթ Սահակյանցը` Փաշինյանի մասին

Սեպտեմբեր 14,2021 14:32

«Կատարվում է այն, ինչի համար այդ մարդուն (Նիկոլ Փաշինյանին-Գ.Հ.) տարբեր ուժեր բերել ու նշանակել են երկրի ղեկավար, ունենալով մեկ նպատակ` թուրքացում: Արեւմտյան սցենարի համաձայն` պետք է դառնայինք արեւմտյան աշխարհի մի մաս, բայց մենք չգիտես ինչու մոռացել ենք, որ մեր Արեւմուտքը սկսվում է Թուրքիայով, եւ առաջին մարդը, որ պիտի բացի Արեւմուտքի դուռը, դա լինելու է թուրքը, որի գերնպատակն է ջնջել հայությունը:

«Այն, ինչ կատարվում է Սյունիքում, այդ սցենարի եւ գլոբալ նպատակի մի մասն է… Քանի դեռ այս մարդիկ կլինեն իշխանության, մենք ունենալու ենք ավելի դաժան կորուստներ: Նույնիսկ մտածում եմ, որ այլեւս հայտարարություններ էլ չեն լինելու նոյեմբերի 9-ի պես, երբ ստորագրվեց կապիտուլյացիան: Բոլոր ստորագրություններն այսուհետ լինելու են թաքուն, եւ մենք կամաց-կամաց կտեսնենք, որ եւս մեկ պոստ է հայտնվում այս կան այն հատվածում»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

«Նիկոլը ոչ թե ամաչում է այն մտքից, որ մարդիկ հաշտվել են պարտության, Սյունիքը կորցնելու հետ, ոչ թե ապստամբում է այդ գաղափարի դեմ եւ ուղղորդում ժողովրդին, որ այդպես սխալ է մոտենալ հարազատ հողին, երկրին, նա օգտագործում է մեր թույլ կողմերը, արթնացնում է ամենավատ զգացումները եւ լեգիտիմացնում է անբարոյականությունը… Ես ի սկզբանե ասել եմ, որ այդ մարդը մեկ խնդիր ունի` բացի նրանից, որ մաքսիմալ շատ մարդ է ուզում իրեն հանցակից սարքել, նաեւ արթնացնում է ամենավատը մարդկանց մեջ…Ինքը ժանտախտը տարածում է բոլորի վրա»,-ասում է մուլտիպլիկատորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930