«Շիրակ կենտրոնի» նոր բարեգործական նախաձեռնությունը՝ մրգատու այգու հիմնում սահմանային գյուղում։
Հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավան գյուղը նախկինում համարվել է հացի շտեմարան։ Սակայն խորհրդային միության փլուզումից հետո հացահատիկի դաշտերը ամբողջությամբ անջրդի են մնացել և երաշտ տարիներին ամենամեծ վնասն է կրում գյուղը։ Բագրավանը, թեև, գտնվում է մարզի հարավային մասում, բայց ոռոգման ջրի բացակայության պատճառով, գրեթե ամբողջովին զուրկ է մրգատու այգիներից։
Գյուղը, թեև, փոքր է, սակայն միայն վերջին պատերազմին մասնակցեցին տասնյակ երիտասարդներ, դժբախտաբար երիտասարդներից երեքը այլևս հետ չվերադարձան։ Վերջին երկու տարիներին «Շիրակ կենտրոնը» հովանավորների աջակցությամբ որոշակի ներդրում է կատարել գյուղում։ Փոխվել են դպրոցի տասնյակ պատուհաններն ու դռները, կառուցվել է մատուռ զոհված զինվորների հիշատակին, կառուցման փուլում է գտնվում թանգարան-հյուրատունը։
Կարդացեք նաև
Այս պահին համարում ենք, որ խիստ անհրաժեշտություն է գյուղի ամենագեղատեսիլ վայրում, սարերի լանջին, ուր կառուցվել է մատուռը, հարևանությամբ մրգատու այգի հիմնել, որ նաև ժամանցի և հավաքի վայր կլինի գյուղի մարդկանց և հյուրերի համար, ինչը կարևոր քայլերից մեկը կլինի տուրիզմի և առհասարակ սահմանային գյուղի զարգացման ճանապարհին։
Այդ նպատակով հանդես ենք գալիս դրամահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ։ Այգին ունենալու է հին քարերից կառուցված ցածր պարիսպ, կաթիլային եղանակով ոռոգման համակարգ։ Տարածքը, որը արդեն իսկ ընտրված է և նույնիսկ պարիսպների հիմքն է լցված, կարող է սկզբնական փուլում ունենալ մինչև 100 ծառ։ Նախատեսում ենք հիմնականում տնկել ծիրանի, խնձորի, տանձի և այլ մրգատու ծառեր։
Մեր մոտավոր հաշվարկներով այգին ամբողջությամբ կառուցելու համար պահանջվող գումարի չափը կկազմի մոտ 6 միլիոն ՀՀ դրամ։ Նվիրատվություններ կատարելու նպատակով դիմում ենք մեր գործընկերներին և բարի կամքի տեր մեր բոլոր հայրենակիցներին։
Այգի հիմնելու նախաձեռնությանը աջակցելու նպատակով նվիրատվություններ կարող եք կատարել ներքևում նշված հաշվեհամարներից որևէ մեկին կամ առցանց (օնլայն)` shirakcentre.am վեբ կայքում տեղադրված՝ Նվիրաբերել/ DONATE հղման կոճակի միջոցով:
Բարեգործական ձեռնարկի մասին պատմող տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ պարբերաբար կներկայացվեն սոցիալական կայքերում և shirakcentre.am կայքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
Էլ. փոստ՝[email protected]
Հեռ. +(374 91) 451337, +(374 55) 066992
Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT CODE: INJSAM22
AMD – 2051222035941001
EUR – 2051222035941040
RUB – 20512 22035941041
USD – 2051222035941020
ARDSHINBANK CJSC,
GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7
Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020
AMD – 2472601614240000
EUR – 2472603273480000