Ազգային ժողովում այսօր ավարտվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում իրավաբան Մարիամ Գալստյանի թեկնածության հարցի քննարկումը։
Փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ Մարիամ Գալստյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 66, «դեմ»՝ 1 պատգամավոր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ