«Դուք ասել էինք, որ Մանվել Գրիգորյանի փուչիկն առանց այդ էլ շատ փչեցին, եւ որ տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել, որ նրան կալանավորել էր հայտնի Մացոն՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը․․․որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, պարոն Ջհանգիրյան, շարունակո՞ւմ եք նույն կարծիքի մնալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Այո, ես Մանվել Գրիգորյանի անձի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ նա անուրանալի ներդրում է ունեցել մեր առաջին ազատամարտի, Արցախի ազատագրման հարցում։ Կարող եմ մանրամասներ ասել, թե որ բնակավայրերն է պահել, որոնք է ազատագրել, բայց հիմա դա չի թեման․․․այո, կարծում եմ, որ այդ ժամանակ իր հանդեպ գործընթացը մի քիչ ծուռ գնաց, իսկ Մնացական Մարտիրոսյան կլինի, թե Մարտիրոս Մնացականյանը, ԲԴԽ-ն ոչինչ չի կարող ձեռնարկել, քանի դեռ կարգապահական վարույթ հարուցող չկա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ