Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյանը Ալեն Սիմոնյանին անձնական բժիշկ տրամադրելը անվտանգությամբ է բացատրում. Կարո՞ղ է մի օր էլ անձնական վարսահարդար ուզեք

Սեպտեմբեր 14,2021 13:16

Վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու բուժսպասարկումը: Ավելին, ԱԺ նախագահին մտադիր են հատկացնել անձնական բժիշկ՝ դարձյալ բյուջեի հաշվին:

Այս առնչությամբ այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ նախագիծը կարող է լրամշակվել ու փոփոխություններ կրել:

Հարցին՝ անարդարացի՞ էր, որ ՀՀ նախագահն ու վարչապետը բժիշկներ ունեին, իսկ ԱԺ նախագահը չուներ՝ Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ անարդարացի բան չկա, բայց քանի որ խորհրդարանական երկիր ենք, մարդիկ դեռ մտածելակերպով շարունակում են մնալ նախագահական երկրի քաղաքացի. «ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ, սկսած ԱԺ նախագահից մինչեւ պատգամավորներ, չի փոխվել»:

Հարցին՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կանեիք որպես ընդդիմություն, եթե նախկին իշխանությունն էլ ձեր պես ձեռքի ծախսի գումարը դարձներ 250 հազար դրամ, հիմա էլ անձնական բժիշկ ունենալու նախագիծ բերեր՝ Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւիցե օրենք ընդունվել է, բացի 250 հազարի շատ չարչրկված նախագիծը, որը նույնպես էական տարբերություն չի տալիս պատգամավորի եկամուտների հարցում: 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները հրաժարվեցին օրենքով նախատեսված 150 հազար դրամներից, որի մասին ամբողջ լրատվական դաշտը գրում էր, որ մենք միլիոններ ենք ստանում՝ որպես պարգեւավճար, այնինչ այն 145 հազար էր եւ գումարած 50 հազարը, որը էլի ամրագրված էր ու ստանում էին օրենքով, այդ հանրագումարի տարբերությունը 50 հազար է»:

Լրագրողների դիտարկմանը, որ թոշակառուների թոշակը չի բարձրանում, ԱԺ նախագահին անձնական բժիշկ են տալի՞ս՝ Բադալյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահի անձնական բժիշկը անվտանգային առումով է կարեւոր ու այդ երկուսն իրար հետ կապ չունեցող հարցեր են:

Հարցին՝ անվտանգությունից ելնելով՝ գուցե Ալեն Սիմոնյանին պետք լինի անձնական վարսահարդար, ոճաբան, ի վերջո մի օր կարո՞ղ ենք հասնել նրան, որ դուք էլ պահանջեք անձնական վարսահարդար՝ Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ես ինքս եմ իմ բոլոր կարիքները հոգում եւ գրեթե չեմ օգտվում որեւիցե ծառայությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930