Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է տուֆի օգտակար հանածո. ընկերությունը կհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 4.5 մլն. դրամի չափով վնասը

Սեպտեմբեր 14,2021 13:12

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Ընկերությունը լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է 1660խմ. տուֆանման լեռնային զանգված, 5189.5խմ. տուֆի օգտակար հանածո։

Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։

Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։

Լիազոր մարմնին չի ներկայացրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։

Վերոհիշյալ և մի շարք այլ խախտումների համար ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450.000 ՀՀ դրամի չափով։

Համաձայն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.352.400 ՀՀ դրամ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930