Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ լիագումար նիստում այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԲԴԽ-ում պաշտոնավարման ընթացքում նա իր որդու համար Կասկադում 600 000 դոլարով բնակարան է ձեռքբերել։
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Դա կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ ոչ, ես չգիտեմ, իրենց հարցրեք (մատնացույց է անում դահլիճում նստած ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին)․․․ըհը․․․իմ խնամին է։ Իր աղջիկն իմ հարսն է»։
Արեգնազ Մանուկյանը շարունակեց․ «Հասկանալի է, բայց փաստորեն ձեզ կաշառք է տվել, դուք պաշտոնյա եք»։
Ջհանգիրյանը զարմացավ․ «Ի՞նչ կապ ունի, ազիզ ջան․․․տղաս չափահաս է, արդեն առանձին են ապրում, երկու երեխա ունեն, երրորդին են ուզում ունենալ (դահլիճից ծիծաղ է լսվում․ Խաչատուր Սուքիասյանը ժպտում է)։ Իմիջիայլոց, հիփոթեքով է ձեւակերպված այդ բնակարանը։ Նման գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, դա երեւակայության արդյունք է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ