«98թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբն ակադեմիայի շենքում էր։ Հիշո՞ւմ եք, թե ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար համակարգում էիք իրավական բլոկը։ Ջահել էինք․ ես` 40, Դուք՝ 45»,-վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին այսպես դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Վերջին խոսքերի վրա Ջհանգիրյանը ծիծաղեց․ «Այդ թերություններն ինչո՞ւ ես հրապարակում, անձնական տվյալներ են»։
«Դիմեք դատարան»,-իր հերթին կատակեց Աղվան Վարդանյանն ու շարունակեց,-«վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավո՞ր է, որ նորից միասին ու սիրով կաշխատենք, ծառայենք նույն գործին»։
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց՝ կարծում է, որ հիմա էլ կարող ենք սիրով աշխատել ու միասին գործակցել՝ անկախ իշխանության փոփոխությունից․ «Ես էլ եմ լավ հիշում այդ տարիները։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ