«2015թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ, դուք այն որակեցիք անգրագիտություն, ինչին ի պատասխան նա ձեզ մեղադրեց իշխանությանը ծառայելու մեջ, անվանեց «հաճախորդ», ասաց, որ մեծ ցանկություն ունեք գլխավոր դատախազ դառնալու, որը, սակայն, փշրվել է։ Փաշինյա՞նն էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, թե դուք»,-Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ պատգամավորը կարեւոր բառ է բաց թողել՝ ինքն ասել է «իրավական անգրագիտություն»․ «Նիկոլ Փաշինյանն իրավաբան չէր, թե ով էր գրել-տվել այդ որոշումը, դա այլ խնդիր է»։
Թե ինչպես ստացվեց, որ ինքը համաձայնեց գործակցել Նիկոլ Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո, Գագիկ Ջհանգիրյանը նշեց․ «Ինձ առաջարկել է նախորդ գումարման ԱԺ մեծամասնությունը։ Հանդիպել եմ այն ժամանակվա երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք խոստացել էին, որ իրենք էլ էին ինձ քվեարկելու այս դահլիճում, սակայն ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չգիտեմ, թե ում արգելքներից հետո, լքել են դահլիճը, բայց մեծամասնության ձայները բավարար էին, եւ ես ընտրվել եմ։ Ես որեւէ մեկի հետ չեմ համագործակցում։ Դատական իշխանությունն անկախ է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ