Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրալիական հեռուստաալիքը ներողություն է խնդրել Արցախի մասին ռեպորտաժում վարքագծի կանոնների խախտումների համար

Սեպտեմբեր 14,2021 11:43

Ավստրալիական SBS հեռուստաալիքը ներողություն է խնդրել հայ-ավստրալիական համայնքից այն բանից հետո, երբ անկախ մարդու իրավունքները պաշտպանը զեկույց է հրապարակել, ըստ որի` World News հաղորդման ընթացքում 2020թ. պատերազմի մասին ռեպորտաժում խախտվել են վարքագծի կանոնները: Այս մասին ասվում է Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, երեք րոպեանոց ռեպորտաժում, որը վերցված է եղել «Ալ-Ջազիրա»-ից և հեռարձակվել 2021թ. հուլիսի 3-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնացած ականների մեղքը բարդել են հայկական կողմի վրա:

Ռեպորտաժն ուժեղ արձագանք է ստացել Հայ դատի գրասենյակի և հայկական համայնքի կողմից, որը դիմել է անկախ օմբուդսմենի՝ ուսումնասիրելու ռեպորտաժը և պարզելու՝ արդյոք խախտում է տեղի ունեցել:

Օմբուդսմենը գտել է, որ ռեպորտաժում խախտում կա ճշգրտության, հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանման դրույթներով, որից հետո հեռարձակողը ներողություն է խնդրել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930