Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ վիճակում է Հայաստանը միջազգային պահուստների մասով. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 14,2021 11:36

«ՀՀ»-ին հետաքրքրեց Հայաստանի վիճակը միջազգային պահուստների մասով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ մեր պահուստներում ոսկի չկա։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նաեւ հարեւան երկրների համեմատականներից խոսեց՝ մինչ այդ  կարեւոր համարելով ներկայացնել, թե ընդհանրապես ինչ է այդ պահուստը տվյալ պետության համար։

ՀՀ ԿԲ հրապարակած միջազգային պահուստների վիճակագրությունը սկսվում է 2003-ից։ Ըստ այդ վիճակագրության՝ պահուստների չափը մշտապես փոփոխության է ենթարկվել՝ մերթ աճելով եւ մերթ նվազելով: «Պետք է նշել, որ 2003-ից ի վեր պահուստների բարձր մակարդակ գրանցվեց 2021 թ. փետրվարին»,- հայտնեց տնտեսագետը։

Եվ  անդրադառնալով վերջին տարիների ցուցանիշներին, ներկայացրեց հետեւյալ պատկերը. 2020 թ. վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 614 մլն դոլար՝ 2019 թ. վերջի համեմատ նվազելով մոտ 236 մլն դոլարով կամ 8.3 տոկոսով։ 2020 թ. պահուստների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին։ Իսկ նվազագույն մակարդակը՝ նոյեմբերին։ 2020 թ. դեկտեմբերի դրությամբ վերջիններիս ծավալը կազմել է 2.62 մլրդ դոլար, 2021 թ. հունվարին այն նվազել է՝ կազմելով 2.4 մլրդ դոլար, իսկ փետրվարին կտրուկ աճել է՝ հասնելով 3.184 մլրդ դոլարի: Վերջինիս մեջ հիմնականում գերակշռում է ԱՄՆ դոլարային պահուստը՝ 3.18 մլրդ դոլար, եւ բավական չնչին մաս է կազմում ՀՓԻ-ով  պահուստը, այն է 0.4 մլրդ դոլար:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս տարվա փետրվարի դրությամբ պահուստների աճը՝ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան Կ. Սարգսյանը պարզաբանեց. «Այդ կտրուկ աճը պայմանավորված է նրանով, որ  միջազգային պահուստները համալրվել են 2021 թ. հունվարին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։ Հիշեցնեմ, որ Հայաստանը 2021 թ. բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Այդ միջոցները հենց տեղ են գտել մեր միջազգային պահուստներում»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930