Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կարգին մարդ, որ բերեին, չէինք ունենա այդ ոռոգման խնդիրը: Ինչքան դատարկագլուխ կա՝ հավաքում բերում են կառավարություն». Հրաչ Բերբերյան. «168 ժամ»

Սեպտեմբեր 14,2021 10:58

«Արարատի դեպքերը մեզ շատ են հուզել, մենք խոսել ենք ֆերմերների հետ, ես դիմում եմ ոստիկանությանը՝ հայ ֆերմերների վրա ձեռք չբարձրացնեք: Դուք էլ եք գյուղացու տղա եղել, մեծամասնությունը գյուղերից են, և այսօր ձեռք բարձրացնել քրտինք թափող ժողովրդի վրա, առնվազն սրիկայություն է: Այդ մարդիկ իրենց աշխատանքով փորձում են իրենց ընտանիքը պահել, վարկերը փակել, և այսօր քաշքշել ֆերմերներին… սրիկաներ են դրանք առնվազն: Փոխանակ գյուղացու շահերը պաշտպանեն, պաշտպանում են թալանչիների շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ Ագրարագյուղացիական միավորման ուսումնասիրություններով՝ Հայաստանում այս տարի, լավագույն դեպքում, մոտ 100.000 տոննա խաղող կա. «Դրա 15 տոկոսը սեղանի սորտերն է, որոնք թանկարժեք են: Լավագույն դեպքում կմթերվի 80 հազար տոննա խաղող: Ես համոզված եմ, որ վարչապետին խաբում են: Ես բազմիցս ասել եմ՝ պարոն վարչապետ, քեզ կից գյուղատնտեսության հանձնաժողով ստեղծի, մեկ է՝ քեզ խաբելու են»:

Հրաչ Բերբերյանի գնահատմամբ՝ խաղողը գյուղացուց պետք է մթերվի 300 դրամով, ոչ թե՝ 100:

Նա նկատեց, որ խաղողի այգիներում ոռոգման խնդիր է եղել, ինչի հետևանքով էլ այս տարի բերքը քիչ է. «Մի կարգին մարդ, որ բերեին, չէինք ունենա այդ ոռոգման խնդիրը: Ինչքան դատարկագլուխ կա՝ հավաքում բերում են կառավարություն: Մեզ պրոֆեսիոնալներ են պետք, ոչ թե զավզակ խոսողներ: Այդ կոմիտեի ղեկավարությանը ոչ թե պետք է ուրիշ պաշտոնի նշանակեին, այլ տանեին ուղղիչ աշխատանքային գաղութ: Էլ չեմ ասում՝ էն ջրամբարների պետերին, որ մինչև մայիսի 28-ը դեռ ՀԷԿ-եր էին աշխատում»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930