Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը, որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ». ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 14,2021 10:49

Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները:

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները երկիր մուտք գործելիս եւ դուրս գալիս ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաեւ պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասված է ադրբեջանական հաղորդագրությունում: Նշենք, որ ադրբեջանական մի շարք քարոզչամիջոցներ դեռ սեպտեմբերի 11-ին հանդես էին եկել իրանական կողմին հասցեագրված մեղադրական հրապարակումներով՝ կարծես հող նախապատրաստելով այս քայլի համար: Այս կապակցությամբ դեռեւս օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որին փոխանցվել է բողոքի նոտա, եւ ոչ երկիմաստ կերպով ասվել էր, որ Ադրբեջանը մտահոգված է իրանական կողմի այդ գործողություններով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ ուղիղ մեղադրանքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին Լաչինի միջանցքում (ինչն ադրբեջանցիները քիչ հավանական են համարում), կա՛մ «այդ ամենը» տեղի է ունենում նրանց լռելյայն համաձայնության ներքո:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ սրանք տեղային դրվագներ են, որոնք կարող են կրկին տեղի ունենալ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հարցերը լուծված չեն։ «Արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ, սակայն սա արդեն այլ հարց է եւ կապված է սահմանագծման աշխատանքների հետ: Նրանք արդեն չեն կարող լուծել Արցախի սահմանների հարցը եւ որոշել են սահմանների որոշման աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ», – նշեց Եվսեեւը: Նրա խոսքով՝ Իրանի կողմից հնչող հայտարարությունները եւս պատճառ են դարձել սահմանում այսպիսի իրավիճակի համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930