Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաքուն տարածաշրջանում համագործակցություն հաստատելու մասին իր հայտարարություններին տրամագծորեն հակառակ գործողություններ է իրականացնում. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 14,2021 10:37

Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն եւ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարություն՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք մուտքի հետ, հատկապես այն տարածքների, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլերն ուղղված են Իրանից Հայաստան մտնող բեռնատարների դեմ: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվ քննարկվում էր նաեւ Արցախ այդ երկրից ժամանած բեռնատարների մուտքի հարցը: Դրանցով սովորաբար հեղուկ գազ է հասցվում ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը:

Միանշանակ է, որ Ադրբեջանի այս գործողությունների թիրախում Իրանն է: Լավ իմանալով, որ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը կենսական նշանակություն ունի Պարսկաստանի համար՝ Ադրբեջանը կոշտ եւ, ի տարբերություն սեփական հայտարարությունների, ոչ բարեկամական գործողություն է դրսեւորում վերջինիս հանդեպ: Նկատենք, որ վերջին օրերին լարվել է իրավիճակը նաեւ ադրբեջանա-իրանական սահմանին, երբ այնտեղ արձանագրվեց փոխհրաձգություն, ինչի հետեւանքով եղավ նաեւ վիրավոր:

Մյուս կողմից՝ Ադրբեջանն այդ քայլով փորձում է միջազգային հանրությանը մատուցել այն թյուր պատկերացումը, թե վերահսկում է իրավիճակը Արցախի Հանրապետությունում, ինչը նա պարբերաբար ապարդյուն արել է հակամարտության վերջին 30 տարիների ընթացքում: Պաշտոնական Բաքվի հերթական սադրանքին Արցախի Հանրապետության արձագանքը չուշացավ: ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, եւ վերջինս որեւէ իրավասություն չունի այնտեղ որեւէ մեկի մուտքի կամ ելքի թույլտվություն տալու։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ իրանական բեռների տարանցումը Հայաստանի տարածքով՝ ստիպելով օգտվել իր տարածքի ճանապարհներից, որոնք տնտեսապես արդյունավետ չեն՝ անհամեմատ ավելի երկար լինելու պատճառով:

Սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ Բաքուն տարածաշրջանում համագործակցություն հաստատելու մասին իր հայտարարություններին տրամագծորեն հակառակ գործողություններ է իրականացնում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930