Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաեւ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երեւույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի քաղաքապետն ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցությունները դադարել են։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։