Հիմա, երբ համավարակի տարածումը ահագնացման միտումներ է ցուցաբերում, «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում, իշխանությունները մի կողմից՝ պատվաստումային տեռոր են իրականացնում, մյուս կողմից՝ պատրաստվում են սեպտեմբերի 21-ին Անկախության 30-րդ ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարություն կազմակերպել և քաղաքացիներին էլ հրավիրում են այդ տոնակատարությանը մասնակցելու։
Մյուս խնդիրը. իրենց կողմից նախաձեռնված «ի հիշատակ» տոնակատարությունն ավելի «գունագեղ» դարձնելու լույսի ներքո էլ իշխանությունները նախաձեռնությամբ հանդես եկան, որպեսզի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվի հաջորդ շաբաթ օր։ Սակայն երեք տարի է, չնայած հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում Տաղավար տոներին հաջորդող Մեռելոցի օրերը տեղափոխել։
Նույն երկակի չափանիշների կիրառումը վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։ Մինչև հոկտեմբերի 1-ը աշխատավոր քաղաքացիները պետք է պարտադիր պատվաստվեն կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեսթ հանձնեն, այլապես աշխատանքից կազատվեն, սակայն այս հանգամանքը բարձրաստիճան պաշտոնյաներին չի վերաբերում։
Իրավական և օրենսդրական նախաձեռնությունների դեպքում ևս նույն պատկերն է։ Իշխանականները և նրանց համակիրները երեք տարի շարունակ համացանցում՝ ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով և համացանցից դուրս, անպատիժ կերպով հայհոյանքներ էին տարածում և ամենավերջին լուտանքների տեղատարափի թիրախ էին դարձնում իրենց քննադատներին ու ընդդիմադիրներին։ Բայց հիմա, երբ իշխանությունների պատճառով հազարավոր զոհեր ենք ունեցել և կորցրել մեր հայրենիքի մի մասը, ինչի հետևանքով մասսայական «ողջույններ» են ստանում, ՔՊ-ականները հիշել են հայհոյանքը քրեականացնելու անհրաժեշտությունը և դրա վերաբերյալ օրենք անցկացրին ԱԺ-ում։ Այդ օրենքն էլ այնքան անորոշ է, որ ցանկացած դեպքում կարող է տարընթերցումների տեղիք տալ և, ի վերջո, մահակ դառնալ իշխանությունների ձեռքում քաղաքական մրցակիցներին պատժելու համար։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում