«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»:
Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»։
«ՖիզԳորոդոկ Երևան»
Կարդացեք նաև