Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Մեկ այլ փոփոխությամբ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։ Վերը նշված օրենքի 7․2 և 7․6 հոդվածների համաձայն՝ համապատասխանաբար հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ։ Հրապարկված օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, ուստի առաջարկվում է ընդլայնել օրենքի երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: