Կոտայքի մարզում գտնվող «Ամրոց» անվամբ հուշարձանի տարածքում եւ «Բերդի գլուխ» կոչվող բարձունքի վրա գտնվող՝ կրկին «Ամրոց» կոչվող հուշարձանի տարածքում գանձախուզության դեպքեր են արձանագրվել։
Aravot.am-ի տեղեկություններով՝ օրերս ԿԳՄՍ նախարարությունն այս առիթով դիմել է ոստիկանությանը, որտեղ նյութեր են նախապատրաստվում։ Նշենք, որ երկու հուշարձաններն էլ պետության պահպանության ներքո են եւ թվագրվում են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։